Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարելու օրենքը։
Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին, նպատակ ուներ ամրապնդել եվրոպական անվտանգությունը՝ ստեղծելով պայմանագրի մասնակից պետությունների սովորական զինված ուժերում սովորական սպառազինությունների և սարքավորումների հինգ հիմնական կատեգորիաների (մարտական տանկեր, զրահապատ մարտական մեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ) քանակական սահմանափակումների համակարգ: