00:00:00

Ալիևը չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն․ Մետաքսե Հակոբյան

09:09, 29 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա:

Այժմ թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են: Ալիևն ուզում է մոռացության տալ, որ մինչ չարաբաստիկ 2018-ը նա ամեն օր առնչվում էր Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լինելիության փաստին: Չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն...այստեղ են ՄՈՆԹԵՆԵՐԸ, ԲԵԿՈՐՆԵՐԸ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆԵՐԸ, ԱԲԱՋՅԱՆՆԵՐԸ...հիմա էլ...           

Դժվար է, անտանելի ու անպատկերացնելի մեր իրականությունը, որը երբեմն անելանելի է թվում...սակայն ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈւՆԵՆԱԼՈւ գիտակցումն է, որ կհամախմբի ու ՄԵԶ կտանի դեպի նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր