00:00:00

Անահիտ Մանասյանը Շիրակի մարզում հանդիպել է գերեվարված զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ

22:40, 27 մայիս 2023 Քաղաքականություն

ՄԻՊ Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Հաղորդագրությունում նշված է․

«ՄԻՊ Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։Հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը։

Աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացվել  նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների ուղղությունները։

Նույն օրը ՄԻՊ Շիրակի մարզային ստորաբաժանում այցի շրջանակում Անահիտ Մանասյանն անձնակազմի հետ քննարկել է աշխատանքային մի շարք հարցեր, տվել աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ: Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր