00:00:00

Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն, դա համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ․ Քերոբյան

22:04, 27 մայիս 2023 Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 27-ին Երևանի Խաչքարերի պուրակում մասնակցել է Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը։

 

Տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։

«Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն։  Այդ ցուցանիշը համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ և ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է։ Ներկայում Հայաստանում լայն թափով զարգանում են մարզային զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները, գաստրոբակերը, ինչին նպաստում է նաև երկրում ձևավորված բարենպաստ գործարար միջավայրը», - նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ պետությունը նույնպես խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին Կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր