00:00:00

Սոցհարցումները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները կանխատեսում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն ըննդիմադիր թեկնածուի՝ քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։ 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Օզդեմիր» ընկերության հարցման տվյալներով՝ Էրդողանին պատրաստ են աջակցել ընտրողների 53,94 տոկոսը, Քըլըչդարօղլուին՝ 46,06 տոկոսը։ «Իվեմ» կենտրոնի տվյալներով՝ գործող նախագահի օգտին կքվեարկի ընտրողների 53,8 տոկոսը-ը, նրա ընդդիմախոսի օգտին՝ 46,2-ը։ «Քոնդա»-ն կանխատեսում է Էրդողանի հաղթանակը Քըլըչդարօղլուի նկատմամբ՝ 52,7 տոկոսը 47,3 տոկոսի, իսկ «Արենդա»-ն՝ 52,4 տոկոսը 47,6 տոկոսի հարաբերակցությամբ։ 

Թուրքիայում մայիսի 27-ին՝ տեղի ժամանակով 18։00-ին կդադարի քարոզչությունը և մինչև կեսգիշեր լռության օր կհայտարարվի։

Մայիսի 28-ին՝ 08։00-ից կսկսվի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, որը կշարունակվի մինչև 17։00-ն։ Այս տուրում հաղթանակ կտանի ամենաշատ քվե ստացած թեկնածուն։

Մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում թեկնածուներից ոչ մեկ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը․ Էրդողանը ստացել էր 49,52 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս ձայն։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր