00:00:00

Սևան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան

09:47, 27 մայիս 2023 Մամուլ

Մայիսի 27-ին, ժամը 03:57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր