Այսօր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ այցելել ենք Թաղավարդ համայնք, մասնակցել Թաղավարդի հիմնական դպրոցում վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորել դպրոցի շրջանավարտներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․
«Ուսուցչական կոլեկտիվն ու շրջանավարտները կազմակերպել են անչափ հուզական և խորախորհուրդ միջոցառում: Բոլորի աչքերում փայլող արցունք կար»,- նշել է նա։