00:00:00

Պետք է կանխել ՀՀ-ի և ԱՀ-ի վերջնական կապիտուլյացիան ու ոչնչացումը․ Արցախում հուշագիր են ստորագրել

13:20, 26 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Մայիսի 24-ին Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։ 

Հուշագիրը՝ ստորև․

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև ք. Երևան, ՀՀ և ք․ Ստեփանակերտ, ԱՀ, «24» մայիս, 2023թ. Սույն համագործակցության հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) կնքվում է «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար մեկտեղված կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը և գիտակցելով խնդիրների լուծման հրատապությունը, մասնավորապես՝

- հաղթահարել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև կանգնած գոյութենական մարտահրավերները, - կանխել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վերջնական կապիտուլյացիան և պետականության ոչնչացումը,

- դուրս բերել Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ներկայիս անվտանգային ճգնաժամից,

- հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու Արցախի ինքնորոշումը պաշտպանելու հանձնառությանը, համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Ըստ այդմ՝ «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը, ԱՀ «Արդարություն» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ա) արձանագրում են, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, և այս փաստն անբեկանելի իրողություն է։»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր