00:00:00

Անկախ մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ՝ օգնելով լուծումներ գտնել և քայլել առաջ. Արցախի պետնախարար

12:36, 26 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» օրվա առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին՝ Վերջին զանգի տոնի առթիվ: Դպրոցական կյանքի վերջին ղողանջը ազդարարում է կյանքի այդ քաղցր ու կարևոր փուլի ավարտը և նոր փուլի մեկնարկը, որը տանում է շրջանավարտներին քաղաքացիական ու մասնագիտական կայացման ճանապարհով:

Անկախ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ՝ օգնելով լուծումներ գտնել և քայլել առաջ: Վերջին զանգը խորհրդանշում է հենց լուծումը, որովհետև որակյալ ու ազգային կրթությունն է գլխավոր միջոցը մեր հայրենիքի զորացման ու զարգացման համար: Ուստի, մաղթում եմ, որ դպրոցում ստացած ձեր մարդկային, ազգային ու քաղաքացիական որակներն ու արժեքները կարողանաք զարգացնել ու իրացնել կյանքի հետագա փուլերում՝ դառնալով օգտակար մարդիկ մեր հայրենիքի ու ժողովրդի համար:

Թո՛ղ ձեր ուսուցիչների խորհուրդներն ու օրհնանքները միշտ ուղեկից լինեն ձեզ, իսկ ազգային իղձերն ու նպատակները՝ փարոս ձեր երթում»,- ասվում է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր