Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն մեկ շաբաթից՝ «չլուծված խնդիրները վերացնելու համար»։ Այս մասինն Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման սկսզբում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Ըստ ՌԴ նախագահի՝ հարցը տերմինաբանական է, այն զուտ տեխնիկական բնույթ ունի, բայց դա պետք է հիմնված լինի իրողությունների ճշգրիտ ընկալման վրա։
«Սակայն, մեր կարծիքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են»,- ասել է Պուտինը։
Պուտինի խոսքից հետո կողմերն անցան բանակցությունների փակ ձևաչափին։