00:00:00

Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ բեռնափոխադրումների համար. Փաշինյան

Այսօր աշխատանքային ռեժիմով քննարկել ենք մարզային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում։

Մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ հիմնված մեր երկրի ինքնիշխանության և իրավասության վրա։

Ուզում եմ վերահաստատել այս դիրքորոշումը, ուզում եմ հաստատել, որ և՛ Հայաստանի սահմանային ծառայությունները, և՛ Հայաստանի մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ գնացքների բնականոն Հայաստանի տարածքով անցումը։

Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի հայկական գնացքների, բեռների համար՝ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն և Իրան։

Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ ելնելով երկրների ինքնիշխանությունից և իրավասությունից»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր