Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է՝ խաղաղապահները Ստեփանակերտից Գորիս են ուղեկցել շտապօգնության 4 մեքենա` հիվանդներով, ինչպես նաև Ստեփանակերտ հասցրել 275,8 տոննա մարդասիրական օգնություն։