00:00:00

Հայաստանը կադաստրի վկայական չունի, երբեք չի էլ ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Էն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, ճիշտ է։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման արդյունքներին։

Նա նշեց, սակայն, որ եթե լինի պայմանավորվածություն, Հայաստանը գուցե ինչ-որ բան ստանա։

«Դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք։ Հասկանո՞ւմ եք, որ մենք երեսուն տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք։ Ընդ որում, Հայաստանը երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե ինչ ուզում ենք, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք վկայական։ Մենք ապրում ենք մի տեղ, որի մասին մի քանի երկիր մտածում է՝ իրենք երբ ուզեն, կարող են ասել՝ դուրս եկեք։ Կադաստրի վկայական չունենք։ Ավելին, եթե ստացվի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցով բանակցային պրոցես․․․ այո, ոչինչ չենք ստացել, բայց շանս ենք ստացել։ Մենք ուզում ենք հաղթահարել մեր տնվորի կարգավիճակը»,- նշեց նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր