00:00:00

Ով ուզում է Արցախը խցկել Ադրբեջանի մեջ, Արցախը կխցկի դիակիզարան. Դավիթ Բաբայան

20:19, 23 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Անկախ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը 1988 թվականից մինչև երեկ երբևէ չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նկատենք նաև, որ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը, բացառությամբ գործողի, նույնպես երբեք հրապարակավ չի հայտարարել, որ Արցախը՝ Հայաստան է և վերջ։

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում Արցախ ընդհանրապես չի լինի։ Ով ուզում է Արցախը խցկել Ադրբեջանի մեջ, Արցախը կխցկի դիակիզարան»,- նշել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր