00:00:00

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ, ըստ էության, չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը: Ըստ Փաշինյանի՝ սա հիմնարար խնդիրը է: 

Պեսկովը ՀԱՊԿ-ն անվանել է հեղինակավոր և արդյունավետ կազմակերպություն և նշել, որ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ այս հարցում։

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունը անդամ երկրների շրջանում։ Կազմակերպություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման լուրջ ներուժ։ Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- «Կոմերսանտ»-ին ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր