«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության» նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղադրված զոհվածների լուսանկարների պաստառների առջև տեղի է ունենում ակցիա՝ ի աջակցություն 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: