00:00:00

ՀՔԱՎ. ԱԱԾ-ն իրավասու է քրգործ հարուցել Գլխավոր դատախազի նկատմամբ

00:54, 20 մայիս 2018 Իրավական

Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հակադիր տեսակետն է արտահայտում․ «Հայաստանում չկան քաղբանտարկյալներ»,- օրերս ասել է նա։ Ի՞նչ ավարտ պետք է ունենա կարծիքների այս բախումը և ինչ ճանապարհով պիտի ազատ արձակվեն քաղբանտարկյալները։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այս հակասությունը պետք է լուծվի գլխավոր դատախազի պաշտոնանկությամբ․ «Առկա են բավարար իրավական հիմքեր, որպեսզի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարական տա»,- հայտարարում են իրավապաշտպան Արթուր Սաքունցը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Կառավարությունն իրավասու է աշխատանքից հեռացնել Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի պետերին։ Աղվան Հովսեփյանի և Վահրամ Շահինյանի փոխարինումը նոր կադրերով ընդամենը ժամանակի հարց է։ Որպես ՀՀԿ-ի իշխանությանը ծառայած պաշտոնյա, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ևս պետք է մտածի ճամպրուկները հավաքելու մասին։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հեռացումը հնարավոր է Ազգային ժողովի մեծամասնության համաձայնությամբ։ Հաշվի առնելով ՀՀԿ մեծամասնության գործոնը, այդ սցենարը պետք է բացառել։ Սակայն իրավապաշտպանները համոզված են՝ կան բավարար հիմքեր, որպեսզի Արթուր Դավթյանը պաշտոնին հրաժարական տա օրինական ճանապարհով։ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 մարդու սպանության հանգամանքների չբացահայտումն ու մեղավորներին ի հայտ չբերելը Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու հիմքերից մեկն է։ Արթուր Սաքունցը հիշեցնում է Արթուր Դավթյանի խոսքը, թե Մարտի 1-ի բացահայտման համար անհրաժեշտ է հանրության աջակցությունը։ Այսպիսի հայտարարությունն ինքնին իրավապաշտպանին համոզիչ չի թվում․ Ամբողջական՝ ՀՔԱՎ-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր