Լավրովի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպման բացմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի թեմաների շուրջ առաջընթացի մասին։ Նա նաև նշել է, որ փոխըմբռնում կա ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման հարցերի շուրջ։
Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է աշխատել վերը նշված գործընթացների ձևաչափերի ճշգրտման ուղղությամբ։
Հայաստանի արտգործնախարարը կարևոր է համարել հետագա էսկալացիայի կանխումը և ուժի չկիրառման ու դրա սպառնալիքի բացառման սկզբունքի պահպանումը, ինչի մասին պայմանավորվել էին երեք երկրների ղեկավարները։