00:00:00

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում

Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, քանի որ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հաջորդ շաբաթ մենք իսկապես կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կլինեն և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, և մենք ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում: Մենք շփումների մասին հնարավորինս ձեզ տեղեկացնեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր