Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ մինչ այդ նույն վայրում կայացել էր Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այսօր Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի հանդիպումը։