ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան օգնության ուղարկումն Արցախ հնարավոր չէ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
Կոնգրեսական Քրիս Սմիթը հարց է բարձրացրել՝ արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդիկ շարունակում են շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից:
«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ… ինչպես հասկանում եմ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոշարասյունն այսօր (մայիսի 17-ին), ըստ էության, մտել է այնտեղ, սակայն մուտքը չափազանց սահմանափակված է: Հիմնական սննդամթերքի շատ տեսակների պակաս կա», - ասել է Փաուերը: