Արցախի պետնախարարը այսօր հանդիպել է արցախյան սպորտային ֆեդերացիաների ղեկավարների, մարզիչների, մարզիկների և ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախում սպորտային կյանքը ակտիվացնելու, սպորտի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու հետ կապված հարցերը, մարզիչների ու մարզիկների առաջարկությունները:
Առաջիկայում իրականացվելու են մի շարք ծրագրեր, որոնք նպաստելու են սպորտի առավել մասսայականացմանը: Մենք ոչ արդյունավետ ենք օգտագործել ֆիզիկապես ու հոգեպես կոփված սերունդ կրթելու և դաստիարակելու մեր ունեցած հնարավորությունները, ուստի պետք է փորձենք առավելագույնս շտկել թերությունները՝ ուժերի գերլարումով փորձելով կառուցել նորն ու զարգացնել ունեցածը: