«Ես միշտ ասել եմ, որ Արցախի շրջափակումը և խնդիրը միայն Արցախի կամ Արցախում ապրող հայերի խնդիրը չէ, դա ողջ հայության խնդիրն է, և սա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է հասկանան աշխարհով մեկ ապրող հայերը։ Սա պատերազմ է ոչ միայն 120 հազար մարդու կյանքի համար»։ Այս մասին Parev TV-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ինչ վերաբերում է այն վեց կարմիր գծերին, որոնց մասին ես խոսում եմ, կա կառավարության, նախագահի, ողջ հասարակության դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ.
Նախ՝ մենք պետք է ունենանք ազատ մուտք դեպի հայկական բանկեր՝ առանց որևէ սահմանափակման կամ վերահսկողության։
Երկրորդ՝ մենք պետք է պահենք մեր անձնագրերը, մենք երբեք Ադրբեջանի կազմում չենք եղել և նրանց անձնագրերը մեզ պետք չեն, մենք պետք է պահենք մեր հայկական անձնագրերը։
Երրորդ՝ մենք պետք է օգտագործենք մեր արժույթը։
Չորրորդ՝ մենք պետք է ենթարկվենք մեր օրենքներին, մենք ունենք մեր իրավական համակարգը, մեր Գերագույն դատարանը, մեր խորհրդարանը, նախագահը, և այս ամենը պետք է լինի նաև հայկական։
Հինգերորդ, կրիտիկական ենթակառուցվածքներ. Մենք պետք է վերահսկենք մեր ենթակառուցվածքները, օրինակ՝ գազամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Վերջին, բայց ոչ պակաս կարևորը, մենք պետք է պահպանենք մեր լեզուն, մեր կրոնը, մշակույթն ու ավանդույթները: Սրանք այն վեց ամենակարևոր սահմաններն են, որոնք մենք չպետք է թույլ տանք որևէ մեկին անցնել»,- նշել է նա։