00:00:00

Արցախում նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական խնդիրների հետ

18:18, 16 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնում է, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ։

«Լայն սպառում  ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել  ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց):

Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել»,- տեղեկացնում են պետական տեսչությունների կառավարման կոմիտեից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր