00:00:00

«Իրավունք». «Պոլսահայերի մեջ եղան նաև իշխանությանը ձայն տվողներ»

09:59, 16 մայիս 2023 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Շատ կարեւոր է, որ այս անգամ Թուրքիայի ընտրություններին սպանություններ չարձանագրվեցին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց պոլսահայ խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Նրա փոխանցմամբ` Ստամբուլում Քըլըչդարօղլուն փոքր տարբերությամբ, բայց առաջ է անցնցում Էրդողանից. «Ստամբուլում Քըլըչդարօղլուն առաջատար է: Պոլսահայությունը այս անգամ միաձայն չէ: Այս անգամ պոլսահայերի մեջ եղան նաև իշխանությանը ձայն տվողներ»:

Էստուկյանը, սակայն, մտահոգություն ունի, որ անարխիայի եւ քաղաքական հաշվեհարդաների շրջան կսկսվի Թուրքիայում: Նրա փոխանցմամբ հայերը, որոնք բացահայտ ընտրել են Քրըչդալօղլուին, չի բացառվում շուտով համալրեն քաղբանտարկյալների շարքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր