00:00:00

Սամվել Բաբայանի հանրահավաքն ավարտվել է․ նախագահից 10 օրերի ընթացքում պատասխան են սպասում

18:04, 15 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքն այսօր ավարտվեց։ Տասը օրվա ընթացքում Արցախի նախագահից պատասխան են սպասում՝ հետագա գործողությունները հասկանալու համար։ 

 Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Նրա աջակիցները պահանջում են, որ Արցախի իշխանությունները Սամվել Բաբայանին նշանակեն ԱՀ պետնախարար։

«Վճռական քայլերի ենք անցնելու, իրենք նայում են, տեսնում են, թե քիչ ենք, բայց կապ չունի։ Մի 30-45 րոպե սպասենք, չցրվենք,  հետո մի մարդու նման կփակենք բոլոր պետական կառույցների դռները, որպեսզի ստիպենք ստանալ բոլոր հարցերի պատասխանը»,- իր ելույթում ասել էր Բաբայանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր