Մայիսի 12-ին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Եվգենի Բաբուշկինի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք է բերվել պայմանավորվածություն` ավելի խորացնել համագործակցությունը հումանիտար արձագանքման կենտրոնի հետ։