00:00:00

Տերտերյանի կողմից կնոջը խեղդելու դեպքով քրեական գործ է հարուցվել․ «Հրապարակ»

10:45, 13 մայիս 2023 Մամուլ

Մայիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են  «Հանրապետությունը»՝ նախագահ Արամ Սարգսյան,  Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը՝ Լեւոն Շիրինյան, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը՝ վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյան, «Ուժը հայրենյաց»-ը՝ Տիգրան Արզաքանցյանի գլխավորությամբ, եւ «Միասնական հայրենիքը»։ Վերջինիս նախագահը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանն է, որը 2018-ից հետո նոր իշխանության գիրկը նետվեց։ Հեղափոխությունից հետո մենք իշխանափոխների մի ամբողջ պլեադա ենք տեսել, եւ սրանով ոչ մեկին չես զարմացնի։ Հետաքրքիրն այն է, որ Մհեր Տերտերյանի «գործողությունների» հետ կապված՝ բազում քրեական գործեր կան հարուցված։

Դրանցից մեկը քննվում է Արագածոտնի քննչական վարչությունում, իսկ կոնկրետ գործողությունը Մհեր Տերտերյանի կնոջը՝ Նաիրա Տերտերյանին հարվածներ հասցնելն է, ավելի ստույգ՝ «Ամբերդ» հյուրանոցում նրա պարանոցից բռնել է ու փորձել խեղդել, այլ մարմնական վնասվածքներ է հասցրել։ Իրեն բռնության ենթարկելու մասին հաղորդում է տվել Նաիրա Տերտերյանը։ Աշտարակի ոստիկանության բաժինը, որը ստացել էր այս հաղորդումը, մերժել է քրեական գործի հարուցումը, սակայն Նաիրա Տերտերյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը բողոքարկել է ոստիկանության որոշումը, դատարանն էլ սահմանել է, որ քրեական վարույթ պետք է հարուցվի։ Մայիսի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց մեկ շաբաթ առաջ, դատարանի որոշումը կատարվել է, քրեական գործ է հարուցվել Տերտերյանի կողմից կնոջը խեղդելու ու հարվածներ հասցնելու դեպքով։ Ի դեպ, սա միակ գործը չէ՝ Տերտերյան ամուսինների մասնակցությամբ։ Նրանց միջեւ տարիներ ձգվող ունեցվածքային եւ այլ վեճեր կան, որոնց ավարտը չի երեւում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր