00:00:00

Նիկոլ Փաշինյանը կգա ԱԺ. քննարկումները սկսվում են. «Ժողովուրդ»

09:44, 13 մայիս 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը գալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու:
Սրանով պայմանավորված՝ հայրենի գործադիրում եւ օրենսդիրում խառն են այս օրերին:Նախարարները շտկումներ են անում իրենց աշխատանքներում, որպեսզի թերացումներ չլինեն, վարչապետին ցույց տան, որ մեծ աշխատանք են տարել:

ՔՊ-ականներն էլ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի խորհրդարան գալը հարթ անցնի, առանց միջադեպերի, անցանկալի հարցեր չհնչեն ընդդիմադիրների կողմից:

Բյուջեի կատարողականը ներկայացվելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում. վարչապետը ներկայացնելու է կառավարության բյուջեի կատարողականը, իսկ մյուս նախարարները՝ իրենց ոլորտների, որից հետո վարչապետը եւ նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր