00:00:00

Տավուշում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

17:32, 12 մայիս 2023 Տնտեսություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Տավուշի մարզ, ք․ Իջևան) և պարզել, որ արտադրամասում առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

- արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը,

- արտադրական շինությունը ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, լվացարաններով,

- հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր