00:00:00

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Նորվեգիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենի հետ:

Ողջունելով դեսպանին Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերն՝ ուղղված հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Դեսպան Անդրեսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում մշտապես առաջնորդվել է Հայաստանի և Նորվեգիայի բարեկամական հարաբերությունների ու համագործակցության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վարդենիս-Սոտք ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիվ և նախահարձակ գործողություններին, որոնց հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ արվող ռազմական ոտնձգությունները խոչընդոտում են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու իր դիրքորոշմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր