«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44 պատերազմի ընթացքում բռնի անհետացած, գերեվարված և անհետ կորած զինվորների ծնողները 1 օր Նիկոլ Փաշինյանի առանձնատան դարպասների մոտ՝ ասֆալտի վրա գիշերելուց հետո երեկ հանդիպել են Փաշինհանի հետ: Հանդիպումը սկսվել է ժամը 3:30 եւ ավարտվել ժամը 17։00-ին: Ծնողները զայրացած դուրս են եկել հանդիպումից՝ չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը, թե որտեղ են իրենց երեխաները, ինչ է անոմ երկրի վարչապետը նրանց վերադարձնելու հարցում:
Ծնողները բարձրացրել են հարց, որ այդքան գնում եք հանդիպումների, բանակցությունների, ինչու չեք բարձրացնում անհետ կորած, բռնությամբ անհետացած երեխաների հարցը: «Մի օր չլսեցինք, որ մեր երեխաների հարցով զբաղվում եք… մի հրապարակային բան ասեիք, որ հավատայինք»,- զայրացել են ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Ի վերջո խոսք է գնացել նաև 11 հազար դասալիքի մասին, որը հայտարարել էր Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Ծնողների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա քննիչներն ասել են, որ այդպիսի թիվ չկա, ծնողները հիշեցրել են, որ վարչապետի կինն է նման թիվ հրապարակել: Փաշինյանն էլ արդարացել է, թե այդպես չի ասվել, այլ կոնտեքստում է ասվել՝ փորձելով փրկել իրավիճակը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։