00:00:00

Արցախի ԱԳ նախարարը Ավստրալիայի հայ համայնքին ներկայացրել է իրավիճակն Արցախում

17:25, 11 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Արցախի ԱԳն-ից  հայտնում են, որ նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։

Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։

Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր