00:00:00

Բլինքենի հայտարարությունը հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին. Զախարովա

Հայ-ադրբեջանական բանակցություններում զգալի առաջընթացի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները հակասում են Երևանի և Բաքվի դիրքորոշումներին, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը նշում են՝ հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ գլխավոր նպատակը տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղություն ապահովելն է, ուստի խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի և Երևանի կողմից երկկողմ հիմունքներով։ 

«Տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն այլընտրանք չկա»,-ասել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր