00:00:00

Ի՞նչ վերադարձնեմ պետությանը՝ կլա՞չս, տալիս եմ Վահագն Ալեքսանյանին, իրեն շատ կսազի․ Ռուզաննա Խաչատրյան․ Armlur.am

16:52, 10 մայիս 2023 Մամուլ

Ես 98 000 դոլարանոց կլաչ չունեմ, ինչպես ասում է Վահագն Ալեքսանյանը։ Պարզ է, չէ՞, որ արտերկրում 98 000 դոլարով կանխիկ առևտուր անելն անհնար է, եթե ես այն գնել եմ, ապա պետք է քարտային հաշվով վճարած լինեմ, դե թող Ալեքսանյանը ներկայացնի կտրոնը, որ երկրից եմ գնել, այդ գնի պայուսակը համարակալած է, թող ներկայացնի այդ համարը։ 

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

«Ես դա ձեզ տամ, տարեք գնահատեք։ Ի՞նչ վերադարձնեմ պետությանը՝ կլա՞չս, տալիս եմ Վահագն Ալեքսանյանին, թող տանի, իրեն շատ կսազի։ Ես երբեք չէի ուզում անդրադառնալ այդ անձին, բայց որպես բժիշկ խորհուրդ կտամ նրան հետևել իր առողջությանը, ճարպակալվում է ինքը և այդ ժամանակ ճարպակալվում է ուղեղը»,-ասաց Խաչատրյանը։


Նա ասաց, որ դրա համար ինքը հաշիվ է պահանջելու և կգա դրա ժամանակը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր