00:00:00

Լրագրողների նկատմամբ բռնությունը՝ անպատիժ. հերթական զեկույցը Հայաստանի դեմ. «Ժողովուրդ»

09:53, 10 մայիս 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին կրկին ակտիվորեն նշվում է այն մասին, որ ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը Մամուլի ազատության ինդեքսում: Մասնավորապես, հրապարակված ինդեքսում Հայաստանը, 51-րդ հորիզոնականի փոխարեն, արդեն զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Այս ինդեքսը ներկայացված է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Իհարկե, առաջին հայացքից դրական է այս ինդեքսում հորիզոնականի բարելավումը, սակայն զեկույցում իրականում մեծ թվով խնդիրներ են ներկայացված: Որպես խնդրահարույց կետ՝ նշվում է այն հանգամանքը, որ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որեւէ քննադատությունից, մյուս կողմից՝ ատելության խոսքի մեծ չափաբաժնի մասին է նշված:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր