00:00:00

Արցախում իրոք աղետ է հասունանում․ «Հրապարակ»

09:34, 10 մայիս 2023 Մամուլ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում․ որոշ հաշվարկներով՝ առաջիկա շաբաթներին Սարսանգի ջրամբարը ցամաքեցնելու ադրբեջանական պլանը կարելի է իրականացված համարել։

Հինգ ամսից ավելի շրջափակված Արցախում երեք ամսից ավելի է՝ Հայաստանից հոսանք չի հասնում` Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնելու աշխատանքներին: Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ տարբերակն է եղել արցախցիների համար, եւ ցուրտ  ձմռան պատճառով աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից՝ էներգիա ստանալու նպատակով։

Եթե այդ պաշարն էլ սպառվի, արցախցիները կզրկվեն ապրելու համար անհրաժեշտ կենսապայմաններից՝ էլեկտրաէներգիայից եւ այլն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր