ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը Հաղթանակի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու Հավերժական կրակի մոտ։
«Մենք խորը երախտագիտությամբ ենք հիշում այն մեծ զոհաբերությունները, որ կատարեցին բոլոր դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ բռնակալության դեմ պայքարում»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։