00:00:00

Կարո Փայլանի կուսակցությունը հայտնել է, թե ընտրության երկրորդ փուլում որ թեկնածուին է աջակցելու

22:59, 19 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներից Միթհաթ Սանջարը հայտնել է, որ եթե ընտրությունների երկրորդ փուլ չանցնի իրենց թեկնածուն, իրենք պաշտպանելու են «Ժողովրդահանրապետական» (CHP)կուսակցության թեկնածուին։ Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ HDP-ի պատգամավոր Միթհաթ Սինջարը նշել է, որ եթե իրենց թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից ազատվի եւ մասնակցի քարոզարշավին, ապա իրենք կանցնեն 2-րդ փուլ։ Նա շեշտել է, որ եթե Սելահաթին Դեմիրթաշը չանցնի երկրորդ փուլ, իրենք կաջակցեն CHP-ի թեկնածու Մուհարեմ Ինջեին։ Միթհաթ Սանջարը պնդել է, թե իրենց գլխավոր նպատակն է մեջլիսում հնարավորին շատ տեղեր վերցնել։ Նշենք, որ HDP-ի փոխնախագահներից է Կարո Փայլանը։ Այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր