Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ ձեզ պառակտեն եւ դուք այստեղից դուրս գաք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով ռուս խաղաղապահներին:
«Ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որ հայերը հիասթափվեն, դա չի ստացվելու: Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից: Ես վստահ եմ, որ դուք էլ եք դա հասկանում եւ մենք կողք կողքի պետք է կանգնենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները, կատարեք այնպես, ինչպես պետք է: Գիտեմ՝ դա դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք: