00:00:00

Ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու մեր ազատ մուտքն ու ելքը դեպի ՀՀ, պետք է ոչ ասել օկուպացիային

13:58, 09 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու մեր մուտքն ու ելքը դեպի ՀՀ: 149 օր Արցախը շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, գիտեք նաև, որ Սարսանգի ջրամբարի վիճակը, սակայն մենք դիմանում ենք: Այս մասին այսօր Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Վստահ եմ՝ լինելու ենք արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի և մենք պահելու ենք այդ արժանապատվությունը: Մենք նշել ենք բոլոր կարմիր գծերը, որոնք անընդունելի են արցախցիների համար, դրանք 6-ն են, բայց ապրելի 23-ին Ադրբեջանը խախտեց այդ կարմիր գծերը», - նշել է Վարդանյան:

«Ծանր է մեր վիճակը, բայց մենք դիմանում ենք: Պետք է ասել ոչ օկուպացիային: Մենք ոչ ոքի վրա չենք ուզում հարձակվել, պարզապես ուզում ենք հանգիստ ապրել մեր հողի վրա: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չպետք է լինեն Ադրբեջանի քմահաճույքով», - ընդգծել է Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր