Միացյալ նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետական քարտուղարության թվիթերյան գրառումից։
Պետքարտուղարության գրառման մեջ նշված է․ որ «սա կարևոր հնարավորություն է զարգացնելու առաջընթացը» Վաշինգտոնի բանակցություններից հետո։
Երևանն ու Բաքուն դեռ պաշտոնապես չեն հաստատել հանդիպման մասին լուրի իսկությունը:
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն այս շաբաթավերջին կվերսկսեն «խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում»:
Պարբերականը վկայակոչել է« երեք աղբյուրի, ըստ որոնց՝ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին