00:00:00

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը նույնպես միացել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին

19:53, 08 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ուրախ ենք հայտնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ևս այսօր Ստեփանակերտում միացան «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Այս մասին հայտնել է Նախաձեռնող խումբը։

«Այսպիսով, Արցախի բոլոր նախագահները միացան մեր պահանջագրին: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ էր միացել ստորագրահավաքին։

Արցախը միասնական է և անկոտրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր