Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին օրերին կվերսկսեն խաղաղության բանակցությունները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ աղբյուրին հայտնել են նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաներ։
Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին դեպքը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն այն բանից հետո, երբ երկու երկրների արտաքին գործերի նախարարները լայնածավալ քննարկումներ են անցկացրել Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ», և որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի»։