00:00:00

Արցախի արտգործնախարարն ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին

22:56, 06 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Մայիսի 3-ին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի, հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում Արցախի շահերի միջազգային պաշտպանության, Արցախի շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացման, Արցախին պարտադրվող մեկուսացումը հաղթահարելու, հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։

Հատկորոշվել են համատեղ աշխատանքի որոշ ուղղություններ։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը անգամ ևս կարևորել է Հայ դատի համակարգի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը և վստահեցրել, որ Հայ դատի համաշխարհային ցանցն աննահանջ կերպով շարունակելու է աշխատանքների կիզակետում պահել Արցախյան հիմնախնդիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր