Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Միջադեպի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ»,-ասված է հաղորդագրության մեջ։