00:00:00

Ինչ կտա մոսկովյան հանդիպումը. «Ժողովուրդ»

09:23, 06 մայիս 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ արտգործնախարարների հանդիպումը:

Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգտոնում չորս օր շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե մի շարք հարցեր կողմերը համաձայնեցրել են, սակայն նաեւ տարաձայնություններ ունեն: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ում մոռացել են Արցախի կարգավիճակի մասին: «Ադրբեջանը շարունակում է իր դիրքերն առաջ տանել, նա նաեւ չի զիջելու: Եթե Երեւանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա այդ դեպքում հնարավոր է համաձայնության հասնել, հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», – նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ՌԴ-ի շուրջ զարգացումներից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր