«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման` այսօրվա հանրային քննարկմանը մասնակցել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի հետ մենք հարցուպատասխանի ձևաչափով ազատ ու անկաշկանդ շփում ունեցանք։ Այդ մասին հայտնում է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խումբը։
«Արցախցի երիտասարդները վճռական են և կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել էթնիկ զտման ու մեզ հայրենազրկելու իրենց քաղաքականությունը։
Բոլորին կոչ ենք անում միանալ պահանջագրին»,- ասված է հաղորդագրության մեջ։