Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլին: Այս մասին հայտնել է ՀՀ վարրչապետի աշխատակազմը։
Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները «կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, անդրադարձել Վարչապետ Փաշինյանի` Չեխիա կատարած պաշտոնական այցի բանակցություններին ու արդյունքներին»:
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների»,- ասված է հաղորդագրության մեջ: