Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց է տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին հատվածը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ ամփոփելով Միրզոյան-Բայրաոմով քառօրյա բանակցությունները։ 

Ըստ պետքարտուղարի՝ Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել, վերջնական համաձայնությունը պատմական է լինելու։

«Իմ ընկերների` Հայաստանի և Ադրբեջանի նախարարների կամքը ոգևորիչ է։ Սա բարդ գործ է, բայց բազմաթիվ դժվարին մարտահրավերների հաղթահարման հարցում առկա է հանձնառություն ու վճռականություն, և մենք մոտ ենք վերջնական համաձայնությանը»,-ասել է նա։ 

Հիշեցնենք, ԱՄՆ-ում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ խաղաղության շուրջ տարվող բանակցությունները։